Հրապարակվել է ՀՀ 2024 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը:
Ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 2,268.9 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 9.6 %-ով կամ 199.2 մլրդ դրամով:
ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 2,501.1 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 17.3 %-ով կամ 368.7 մլրդ դրամով:
ՀՀ պետական բյուջեն կատարվել է 232.2 մլրդ դրամ պակասուրդով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 62.7 մլրդ դրամի դիմաց: