Գուցե Երևանի քաղաքի բոլոր հատվածներում հրավառության հարցը դեռ ամբողջապես լուծված չէ, բայց եկեք համեմատենք 2024 թվականին իրականացված հրավառությունների քանակը 2023 թվականի հրավառությունների քանակի հետ և կտեսնեք, որ ուղղակիորեն շեշտակի կրճատվել է թիվը: Այդ մասին Երևանի ավագանու՝ դեկտեմբերի 24-ի նիստին ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Նմանատիպ ահազանգերի քանակը շատ է նվազել: Այո՛, միգուցե իսպառ չի վերացել, բայց որ ընդհանուր առմամբ հրավառությունների այն վախեցնող քանակները և ծավալները Երևան քաղաքում այլևս տեղի չեն ունենում, դա փաստ է»,- ասաց Ավինյանը՝ հիշեցնելով, որ հրավառությունների մասին կանոնակարգերը էականորեն փոփոխելու որոշման համահեղինակներից մեկն էլ ինքն է: