2024 թվականի որոշ օրերին մի քանի տասնյակ րոպեի ընթացքում այն աստիճանի հեղեղներ են տեղացել Երևան քաղաքում, ինչքան միջինում տեղումներ են լինում 3 ամսվա ընթացքում, այսինքն՝ նորմայից դուրս, անոմալ երևույթների մասին է խոսքը: Այդ մասին Երևանի ավագանու՝ դեկտեմբերի 24-ի նիստին ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով 2025 թվականին Երևանի փողոցների հեղեղումներից խուսափելու նպատակով իրականացված աշխատանքներին:
«Այդ երևույթները հնարավորինս մեղմելու համար մենք «Վեոլիա Ջրի» հետ իրականացրել ենք աշխատանքներ, և բազմաթիվ հեղեղատարներ, 1000-ավոր՝ կարող ենք ասել, արդեն մաքրվել են:
Քանի որ սպասարկումը շարունակում է մնալ «Վելիա Ջուր» ընկերության [պարտականությունը], գույքն էլ շարունակում է մնալ պետական գույք, մենք դեռևս ուղղակի որպես պահանջատեր ենք լինելու այս հարցում և, ընդհանուր առմամբ, մեր գործընկերներին մղելու ենք կոնկրետ գործողությունների»,- ասաց քաղաքապետը: