Նախկին նախագահներն ասում են, թե ինձ հետ բանավիճելու բան չունեն, բայց վեց տարի է՝ բանավիճում են ինձ հետ, հեռակա՝ «ապահով հեռավորությունից»: Այդ մասին ասված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ֆեյսբուքի էջում:
«Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին և/կամ դատերին ու ոչ թե ամեն ասածս ներկայացուցիչներով, ծանոթ-բարեկամով, երբեմն տնով-տեղով, երբեմն օտարերկրյա ծանոթներով դրեք-վերցրեք:
Իսկ եթե դնում-վերցնում եք, եկեք ժողովրդի աչքի առաջ փաստարկները դեմ առ դեմ դնենք և ոչ թե «դիվանագետերեն» շուտասելուկներ արտադրեք, էն հույսով ու հավատով, որ միևնույնն է՝ մարդկանց մեծ մասը չգիտի այդ լեզուն»,- գրել է Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան եթերում կրկին
դիմել էր ՀՀ նախկին նախագահներին՝ հրավիրելով բանավեճի։
Ինչպես հայտնել էինք, նախկին նախագահները, արձագանքելով ՀՀ վարչապետի՝ ավելի վաղ հնչեցրած բանավեճի կոչին,
հրաժարվել էին բանավիճելուց։