Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արեգ Գևորգյանը դիմում է ներկայացրել ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ: Այդ մասին Երևանի ավագանու՝ դեկտեմբերի 24-ի նիստին հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրության՝ լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած թեկնածուի մանդատը տրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Աշոտ Սարգսյանին: