Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 23-24-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 136 դեպք, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես, բացահայտվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 39,
թմրանյութի հայտնաբերման՝ 19, խարդախության՝ 17, մարմնական վնասվածք պատճառելու` 10, անձնական ունեցվածքի գողության՝ 7, հոգեկան ներգործության՝ 5, ֆիզիկական ներգործության ու գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 3-ական, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, վստահված գույքի հափշտակման, համակարգչային հափշտակության, թմրանյութի իրացման, խուլիգանության, սառը զենքի հայտնաբերման ու փաստաթղթի կեղծիքի՝ 2-ական, սեքսուալ բնույթի բռնի գործողության, դրամանենգության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, սպանություն նախապատրաստելու, ինքնիրավչության, այրիչ նյութերի պահպանման կամ օգտագործման կանոնները խախտելու, բնական գազի խողովակաշարերին միացում կատարելու, կանխամտածված սնանկության և կեղծ ալկոհոլային խմիչքների շրջանառության կամ իրացման՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 6, կողոպուտի, համակարգչային հանցագործության և ավտոմեքենայի գողության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 6 հետախուզվող, կամավոր ներակայցել՝ 5-ը։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 17 մարդ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։