Հակակոռուպցիոն դատարանում այսօր հետաձգվել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի և ընտանիքի անդամների ենթադրյալ ապօրինի գույքի գործով նիստը:
Նիստին պատասխանողներից ներկայացել են միայն Նարեկ Սարգսյանի ներկայացուցիչները, որոնք խնդրել են նիստը հետաձգել, քանի որ նոր են ներգրավվել և գործի նյութերին ծանոթ չեն:
Դատարանը, լսելով կողմերին, որոշել է նիստը հետաձգել մինչև հունվարի 22-ը:
Դատախազությունը Ալեքսանդր Սարգսյանից պահանջում է հօգուտ պետության բռնագանձել 14 գույք ու 3.5 միլիարդ դրամ: