Օրական աշխատաժամանակը 8-ի փոխարեն 7 ժամ սահմանելու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկը քննարկումների առիթ է տվել: Նախաձեռնողները պնդում են, որ նպատակը մարդուն իր կյանքն ավելի արդյունավետ տնօրինելու հնարավորություն տալն է, մանավանդ, որ այս փոփոխության արդյունքում աշխատավարձը չի նվազելու: Նախագծին դեմ արտահայտվողներն էլ առաջարկում են հարցին նայել գործատուի դիտանկյունից՝ աշխատանքի ծավալը պահելու համար պետք է հավելյալ վճարեն կամ նոր աշխատակից ընդունեն: Մուշեղ Իսախանյանն է լսել կողմերի հիմնավորումները:
Մանրամասները՝ ռեպորտաժում։