Նոր, սկանդալային բացահայտում Ալիևների մասին՝ «Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծից»: Պարզվել է, որ Ադրբեջանի նախագահի դուստրերն ունեն վեց շքեղ բնակարան Լոնդոնի կենտրոնում։ Եվս 10 գույքի կառավարումը փոխանցվել է օֆշորային կազմակերպության՝ թաքցնելու դրանց մասին տեղեկությունները: Մասնագետները վստահեցնում են՝ նման բացահայտումները ներառվում են միջազգային զեկույցներում և այդ պետության համար ոչ բարենպաստ ֆոն ստեղծում։
Մանրամասները՝ Վոլոդյա Մուշեղյանի ռեպորտաժում։