Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն 2025 թվականի հունվարի 26-ին կայանալիք նախագահի հերթական ընտրությունում գրանցվել է որպես պետության ղեկավարի պաշտոնի թեկնածու:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ Լուկաշենկոյի՝ որպես նախագահի թեկնածու առաջադրվելու օգտին վավեր է ճանաչվել 2 միլիոն 518 հազար 145 ընտրողի ստորագրություն՝ պահանջվող 100 հազարի փոխարեն:
Լուկաշենկոն Բելառուսի ղեկավարի պաշտոնի համար կպայքարի յոթերորդ անգամ։ Նախորդ՝ 2020 թվականի ընտրությունում նա ստացել էր ձայների 80,1%-ը։