Գագաուզիայի իշխանությունները չեն ճանաչում Մայա Սանդուին՝ որպես Մոլդովայի նախագահ, քանի որ նրա ընտրությունը կեղծվել է, հայտարարել է ինքնավարության ղեկավար Եվգենյա Գուցուլը։ Նա քննադատել է Մոլդովայի իշխանություններին՝ ինքնավարության ղեկավարության վրա ճնշում գործադրելու և համագործակցել չցանկանալու համար։
Անցյալ տարի տարածաշրջանի ընտրությունում հաղթելուց հետո Գուցուլը հայտարարել է Ռուսաստանի հետ ինքնավարության բարեկամական հարաբերություններն ամրապնդելու մտադրության մասին և քննադատել Մոլդովայի արևմտամետ կառավարության՝ Մոսկվայի հետ առճակատման քաղաքականությունը։
Գագաուզիան ձևավորվել է 1994 թվականի դեկտեմբերին Մոլդովայի խորհրդարանի ընդունած հատուկ կարգավիճակի մասին օրենքի համաձայն։