Բաքվում ԱՄՆ դեսպանատունը սոցցանցերում գրառում է կատարել, որում նշել է.
«Վերջերս ԱՄՆ-ի հասցեին շատ վիրավորական և ծաղրական արտահայտություններ են հնչում: Ամենահայտնիներն այս ամիս AZTV-ի «Շաբաթ» հաղորդման ժամանակ հնչած «բացահայտ շանտաժ» և «նողկալի» բառերն էին: Լավ փորձ է, բայց սա չի կարող շեղել ուշադրությունը այն փաստից, որ անհիմն մեղադրանքներով Ադրբեջանում 300-ից ավելի քաղբանտարկյալ բանտերում է և տոները չի նշի ընտանիքների հետ»: