ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Գրենլանդիայի խնդրին անդրադարձել է Պանամայի ջրանցքը ԱՄՆ-ի վերահսկողությանը վերադարձնելու պահանջից հետո:
Նա սպառնացել է Պանամային՝ վերադարձնել ջրանցքի հսկողությունը ԱՄՆ-ին, եթե Լատինական Ամերիկայի այդ երկիրը շարունակի գանձել, ըստ նրա, «ծիծաղելի» անցման վճարներ ամերիկյան նավերի համար:
Պանամայի նախագահ Խոսե Ռաուլ Մուլինոն խստորեն դատապարտել Է Թրամփին՝ ասելով, որ իր երկրի անկախությունը քննարկման ենթակա չէ, և պաշտպանել է Պանամայի կողմից գանձվող անցման վճարները՝ ասելով, որ դրանք «քմահաճորեն» չեն սահմանվել, հայտնում է Reuters-ը:
ԱՄՆ-ն ջրանցքի շինարարությունն ավարտել է 1914 թվականին և այն կառավարել մինչև 1999 թվականի դեկտեմբերի 31-ը: 1977 թվականին նախագահ Քարթերը և Պանամայի առաջնորդ Օմար Տորիխոսը պայմանագիր են ստորագրել 2000 թվականից ջրանցքի կառավարումը Պանամայի իշխանություններին փոխանցելու մասին։
The Hill-ը հիշեցրել է, որ ԱՄՆ-ն ավելի շատ է օգտվում այդ ջրանցքից, քան աշխարհի ցանկացած այլ երկիր։ Պանամայի վարչակազմը նավերի համար սակագները գանձում է՝ հիմք ընդունելով դրանց չափերը և ծովային տրանսպորտի նպատակը: