ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկություն է հայտնել հանդիպել իր հետ՝ քննարկելու Ուկրաինայի պատերազմը։ «Նախագահ Պուտինն ասաց, որ ցանկանում է որքան հնարավոր է շուտ հանդիպել ինձ հետ»,- ամերիկյան CNBC հեռուստաալիքն իր կայքում մեջբերել է Թրամփի հայտարարությունը, որն արել է դեկտեմբերի 22-ին` Արիզոնայում իր կողմնակիցների առջև ելույթի ժամանակ։
Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ, սակայն զգուշացրել է, որ դրան դեռ պետք է սպասել։ Նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ ուկրաինական ճգնաժամը չէր լինի, եթե ինքը լիներ ԱՄՆ նախագահն այդ պահին։
Դեկտեմբերի 19-ին Ռուսաստանի նախագահը վստահություն է հայտնել, որ եթե հանդիպի նորընտիր նախագահ Թրամփի հետ, նրանք խոսելու բան կունենան։