ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է անդամ երկրների պաշտպանական ծախսերն ավելացնելու, պաշտպանական արդյունաբերության հզորացման և արտադրությունն ընդլայնելու անհրաժեշտության մասին:
«Եթե մենք չավելացնենք պաշտպանական ծախսերը, լուրջ խնդիրներ կունենանք 4-5 տարի հետո»,- ասել է Ռյուտեն՝ հավելելով, որ չի հավատում, թե Մոսկվան ի վիճակի է հարձակում սկսել դաշինքի տարածքի վրա։ Նրա կարծիքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքի երկրները դեռ բավարար միջոցներ չեն ձեռնարկում Ռուսաստանում սպառազինության արտադրության ծավալների մեծացմանը դիմակայելու համար։
«Մենք պետք է ուժեղացնենք պաշտպանական արդյունաբերությունը, պետք է կազմակերպենք լրացուցիչ արտադրական գծեր՝ երկարաժամկետ հեռանկարում մեզ պաշտպանելու համար»,- ընդգծել է Ռյուտեն:
Միջազգային լրահոսը՝ տեսաշարում: