Մանկավարժների էլեկտրոնային կամավոր ատեստավորման արդյունքները գոհացուցիչ են: 4982 մասնակցից միայն հազար 162-ն են ձախողել ատեստավորումը: Մեծ թիվ են կազմում բարձր գնահատական ստացողները, որոնց փաստացի աշխատավարձը կբարձրանա: Կրթության նախարարը, ի դեպ, տեղեկացրել է, որ հաջորդ տարի ատեստավորումից առաջ առաջադրանքների շտեմարան է լինելու:
Մանրամասները՝ Աննա Զախարյանի տեսանյութում: