Գրամադու քաղաքի բնակելի թաղամասում ոչ մեծ ուղևորատար ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել են ինքնաթիռի բոլոր 10 ուղևորները: Տասնյակից ավելի մարդ գետնի վրա վիրավորվել է։
Բրազիլիայի քաղաքացիական պաշտպանության գործակալությունը հայտնում է, որ եռահարկ տունը, որի վրա ընկել է ինքնաթիռը, ամբողջությամբ ավերվել է։ Տուժածներից երկուսը ծայրահեղ ծանր վիճակում են, բոլորը հոսպիտալացվել են։
Առայժմ պարզ չէ վթարի պատճառը։ Տեղական լրատվամիջոցները գրում են, որ ինքնաթիռը վարել է 61-ամյա բրազիլացի գործարար Լուիս Կլաուդիո Գալեացին, որն ընտանիքի՝ կնոջ, երեք դուստրերի, ընտանիքի ևս մի քանի անդամի և աշխատակիցների հետ ուղևորվում էր Սան Պաուլու նահանգ։