ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ համայնքային ոստիկանության Արարատի բաժնի և ՔՈԳՎ ծառայողները համատեղ միջոցառումներով պարզել են, որ ժամը 17:30-ի սահմաններում Արարատ քաղաքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխվածին դանակով հարվածել է Արարատ քաղաքի բնակիչ 13-ամյա պատանին: Բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացրել է հանցագործության գործիք դանակը:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել է Վեդիի քննչական բաժին: