2025 թվականը «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ավարտի նախընթաց տարին է:
Պատասխանատու գերատեսչությունները վստահեցնում են՝ օրենսդրական փոփոխություններից մինչև Կառավարության որոշումներ, ամեն ինչ պատրաստ է՝ շինարարության տեմպից չշեղվելու, դրանք սահմանված ժամկետներում ավարտելու համար:
Կառավարության նոյեմբերի 21-ի նիստում ժամկետների պահպանման խնդիր բարձրացրեց նաև վարչապետը:
Կառուցապատման ինչպես ժամկետի, այնպես էլ որակի ապահովումը Քաղաքաշինության կոմիտեում հսկում են էլեկտրոնային ծրագրավորմամբ:
Կառույցի ղեկավարը շաբաթը մի քանի անգամ նաև այցելում է կառուցվող դպրոց մանկապարտեզներ: Որակ և ժամկետ՝ այս երկու բաղադրիչներից ոչ մեկը ստորադասել չի կարելի:
3 դեպք է գրանցվել, երբ ուշացման պատճառով շինարարի հետ պայմանագիրը խզվել է:
Ոչ պակաս կարևոր բաղադրիչ է նաև ստանդարտի ապահովումը: Բոլոր շինարարներին ուղարկվել են համապատասխան շրջաբերականներ, զգուշացրել՝ առաջիկայում բացման պատրաստվող բոլոր դպրոցները պետք է ունենան նույն արտաքին երեսպատումը: