Երևանը Բաքվի չհիմնավորված նախապայմաններին կառուցողական առաջարկներով է հակադարձում:
Մասնագետները նշում են, որ դա ամրացնում է Հայաստանի դիրքը դիվանագիտական դաշտում:
Ադրբեջանի նախագահն օրերս ընդարձակ հարցազրույց էր տվել ռուսական լրատվամիջոցներին՝ մեր երկրի հասցեին կեղծ մեղադրանքներ հնչեցնելով:
Քաղաքագետները, սակայն, նշում են՝ Հայաստանի ղեկավարը թե՛ նոյեմբերի 22-ի, թե՛ դեկտեմբերի 19-ի հարցազրույցներում փաստարկված հերքել է Բաքվի մեղադրանքները:
Նիկոլ Փաշինյանը հստակ հիմնավորել է, որ մեր երկրի Սահմանադրությունն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ չի պարունակում, փոխարենը հենց Ադրբեջանի օրենսդրությունը Հայաստանի նկատմամբ նման պահանջ ունի:
Հայաստանի վարչապետը նաև հստակ ցույց է տվել, որ Խաղաղության պայմանագրում չհամաձայնեցված կետեր կան միայն ու միայն Ադրբեջանի մեղքով:
Թեմայի վերաբերյալ քաղաքագիտական գնահատականները՝ Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում: