FRANCE 24-ի հետ հարցազրույցում Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Սիրիայում զարգացումներին, հերթական անգամ վստահեցրել, որ իր երկիրը որևէ դեր չի խաղացել Բաշար Ասադի տապալման գործում: Հաքան Ֆիդանը հավելել է, որ Անկարան չի աջակցում Սիրիայում օտարերկրյա զորքերի ներկայությանը՝ թե՛ ռուսական, թե ամերիկյան: Միաժամանակ նա աջակցություն է հայտնել Սիրիայի նոր իշխանության հետ ԱՄՆ և եվրոպական պատվիրակությունների շփումներին: Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկայում ևս պատրաստվում է մեկնել Դամասկոս: Թուրք դիվանագետը նշել է՝ Սիրիայում իշխանության եկած Հայաթ Թահրիր ալ Շամ խմբավորումը երկար տարիներ արդյունավետորեն գործակցել է Թուրքիայի հետ՝ հատկապես Իսլամական պետության դեմ պայքարում։ Հաքան Ֆիդանի խոսքով՝ Թուրքիան նաև ջանքեր է գործադրում, որ սիրիացի փախստականները կարողանան ապահով վերադառնալ իրենց տներ:
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։