Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կայքում բացված բաժնում քաղաքացիները կարող են իրենց բողոքը հայտնել եթերում հնչած բռնության, ատելության խոսքի վերաբերյալ: Հանձնաժողովը 300-ից ավելի վարչական վարույթներ են հարուցել հեռարձակողների դեմ, որի գերակշիռ մասը իր նախաձեռնությունն է: Մինչդեռ, Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ աշխարհում պատկերն այլ է, հասարակությունն իր վրա է վերցրել կարգավորողի գործառույթները:
Մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում։