Պաղեստինյան ՀԱՄԱՍ, «Իսլամական ջիհադ» և «Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատ» խմբավորումները հայտարարել են, որ Գազայի հատվածում իրավիճակի կարգավորման շուրջ Իսրայելի հետ համաձայնությունն ավելի մոտ է, քան երբևէ:
ՀԱՄԱՍ-ի հրապարակած հայտարարության մեջ նշվում է, որ նախորդ շաբաթ Կահիրեում երեք խմբավորումների հանդիպման ժամանակ ընդգծվել է Գազայի հատվածում ռազմական գործողությունների դադարեցման շահագրգռվածությունը:
Քննարկվել են Գազայի հատվածում կրակի դադարեցման և պատանդների փոխանակման համաձայնագրի շուրջ անուղղակի բանակցությունները, ինչպես նաև մերձավորարևելյան տարածաշրջանում իրադրության զարգացումը: