Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն դեկտեմբերի 23-ին կմեկնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման՝ հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը:
Նշվում է, որ Ֆիցոյի և Պուտինի հանդիպումը պայմանավորված է նրանով, որ հունվարի 1-ին լրանում է Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման պայմանագրի ժամկետը։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Կիևն այլևս թույլ չի տա ռուսական գազի տարանցումը երկրի տարածքով: Վուչիչը նշել է, որ դրանից ամենից շատ կտուժեն Սլովակիան և Ավստրիան: Սերբիան, նրա խոսքով, նույնպես «ծանր վիճակում է»։
Զելենսկու հայտարարությանն ի պատասխան՝ Ֆիցոն սպառնացել է, որ Կիևի նման որոշումը կարող է Սլովակիայի և Ուկրաինայի միջև լուրջ հակասությունների հիմք դառնալ: Նա Եվրոպական հանձնաժողովին կոչ է արել ապահովել Եվրամիության անդամ երկրների շահերի պաշտպանությունը: