Եմենի հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի շրջանում գտնվող իսրայելական ռազմական օբյեկտի: Հութիների ներկայացուցիչ Յահյա Սարիան տեղեկացրել է, որ թիրախը խոցվել է:
ՑԱՀԱԼ-ից էլ հաստատել են, որ հրթիռը հնարավոր չի եղել ոչնչացնել: Հայտնի է առնվազն 14 տուժածի մասին:
Գազայի հատվածում էսկալացիայի ֆոնին «Անսար Ալլահ» շարժումը բազմիցս նախազգուշացրել է, որ հրթիռակոծելու է Իսրայելի տարածքը, քանի դեռ ՑԱՀԱԼ-ը շարունակում է գործողությունները պաղեստինցիների դեմ: Հութիները հարվածում են նաև Կարմիր ծովով և Ադենի ծոցով անցնող նավերին, որոնք, ըստ շարժման, կապված են Իսրայելի հետ։