Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ վաղ առավոտյան ուկրաինական ուժերը անօդաչու սարքերով հարվածել են Թաթարստանի Հանրապետության տարածքին:
ԶԼՄ-ները հայտնում են, որ Կազանում բնակելի շենքեր են վնասվել, հրդեհ է բռնկվել, կան տուժածներ, բնակելի որոշ թաղամասերից մասնակի տարհանում է իրականացվում:
Ըստ տեղական իշխանության՝ զոհերի մասին տեղեկություններ չկան: Մայրաքաղաքի օդանավակայանի աշխատանքը սահմանափակվել է:
Ուկրաինական կողմն էլ հայտնել է, որ ռուսական ուժերը ԱԹՍ-ներով հարվածել են Խարկովին և Զապորոժիեին, բնակելի շենքեր են վնասվել, խաղաղ բնակչության շրջանում կան տուժածներ: