Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն դեկտեմբերի 23-ին կմեկնի Ռուսաստան՝ հանդիպելու Վլադիմիր Պուտինի հետ՝ հայտնել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը: Նշվում է, որ Ֆիցոյի և Պուտինի հանդիպումը պայմանավորված է նրանով, որ հունվարի 1-ին լրանում է Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման պայմանագրի ժամկետը։ Իսկ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևն այլևս թույլ չի տա ռուսական գազի տարանցումն Ուկրաինայի տարածքով: Վուչիչը նշել է, որ դրանից ամենից շատ կտուժեն Սլովակիան և Ավստրիան: Սերբիան, նրա խոսքով, նույնպես «ծանր վիճակում է»։
Զելենսկու հայտարարությանն ի պատասխան Ֆիցոն սպառնացել էր, որ Կիևի նման որոշումը կարող է Սլովակիայի և Ուկրաինայի միջև լուրջ հակասությունների հիմք դառնալ:
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն էլ հայտարարել է, որ Բուդապեշտը գազի տարանցման հարցով բանակցություններ է վարում Կիևի և Մոսկվայի հետ:
Միջազգային իրադարձությունները՝ տեսաշարում։