ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 20-ին մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
Ֆեդերացիան, որը ստեղծվել է 2004 թվականին որպես «Հայաստանի ներգնա տուրօպերատորների միություն» և 2018-ին վերակազմավորվել է որպես ֆեդերացիա, արդեն երկու տասնամյակ ակտիվ գործունեություն է ծավալում և էական դերակատարում ունի Հայաստանի զբոսաշրջային ոլորտում։
Նախարարը շնորհավորել է ֆեդերացիային 20-ամյակի կապակցությամբ՝ կարևորելով նրա ներդրումը զբոսաշրջության ոլորտի զարգացման, միջազգային համագործակցության խթանման և երկրի զբոսաշրջային ներուժի առավել արդյունավետ օգտագործման գործում։