ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկել է «Սպորտի ոլորտում տարվա լավագույններ» մրցույթի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի քվեարկությունը:
ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ այս անվանակարգում քվեարկությունն իրականացվում է առցանց՝ այդ նպատակով Telegram սոցիալական հարթակում բացված ալիքում: Ներկայացված 2 անվանացանկերն անհրաժեշտ է դիտարկել որպես մեկ ամբողջական ցանկ և քվեարկել միայն մեկ մարզիկի օգտին: Հաղթող կճանաչվի ամենից շատ ձայներ հավաքած մասնակիցը:
«Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում հաղթող ճանաչվելու համար պայքարում են 15 մարզիկներ՝ ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը և Արսեն Հարությունյանը, թենիսիստ Էլինա Ավանեսյանը, մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը, ծանրորդներ Վարազդատ Լալայանը և Գոռ Սահակյանը, հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, բասկետբոլիստ Անդրե Սփայթ Մկրտչյանը, ֆուտբոլիստներ Օգնյեն Չանչարևիչը, Լուկաս Սելարայանը և Էդուարդ Սպերցյանը, ինչպես նաև պարածանրորդ Գրետա Վարդանյանը:
«Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողը կպարգևատրվի հուշանվերով և հավաստագրով:
«Սպորտի ոլորտում տարվա լավագույններ» մրցույթի քվեարկությունը կանցկացվի դեկտեմբերի 24-ին՝ ԿԳՄՍՆ կողմից հավատարմագրված մարզական լրագրողների մասնակցությամբ: «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի քվեարկությունը կտևի մինչև դեկտեմբերի 24-ը՝ ժամը 16:00-ը: