Եվրահանձնաժողովը ԵՄ խորհրդին առաջարկել է դադարեցնել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը Վրաստանի պաշտոնյաների համար:
Նախագծի համաձայն՝ դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող վրացի պաշտոնատար անձինք և նրանց ընտանիքների անդամները Եվրամիության տարածք մեկնելու համար պետք է վիզա ստանան:
Վիզա ստանալու դյուրացված ընթացակարգը նրանց համար ևս անհասանելի կլինի: Այս սահմանափակումները չեն վերաբերի սովորական քաղաքացիներին: Նախագիծը դեռ պետք է հաստատի Եվրոպական խորհուրդը:
Եվրահանձնաժողովի հայտարարության համաձայն՝ սա պատասխանն է խաղաղ ցուցարարների, քաղաքական գործիչների, ԶԼՄ-ների նկատմամբ իշխանության դաժան բռնաճնշումներին:
Մանրամասները՝ տեսանյութում։