Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը հենց հիմա էլ պատրաստ է «տեխնոլոգիական մենամարտի դուրս գալ»: Կրեմլի ղեկավարի խոսքով՝ դա կարող է տեղի ունենալ ոչ միայն Ուկրաինայում: Ռուսաստանի նախագահն Արևմուտքին հորդորել է չկասկածել, որ «Օրեշնիկը» լուրջ զենք է:
Մեկնաբանելով Ռուսաստանի նախագահի խոսքը՝ Ուկրաինայի նախագահը «ոչ ադեկվատ» է անվանել Վլադիմիր Պուտինին և նրա շրջապատին: Վոլոդիմիր Զելենսկին նաև հայտարարել է, որ Կիևը չի ընդունի ուկրաինական տարածքները գրավելու որևէ վերջնագիր:
Կիևում առավոտյան պայթյուններ են լսվել: Ռուսական հրթիռային հարվածների հետևանքով տուժել են խաղաղ բնակիչներ: Կա առնվազն մեկ զոհ: Մայրաքաղաքի կենտրոնում վնասվել են քաղաքացիական օբյեկտներ, մի քանի շենքում հրդեհ է բռնկվել:
Հայտնի է, որ թիրախում է եղել նաև Խերսոնը, կան տուժածներ և մեկ զոհ: