Ուկրաինան այլևս թույլ չի տա ռուսական գազի տարանցումն իր տարածքով՝ Բրյուսելում Եվրամիության առաջնորդների հետ հանդիպումից հետո հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:
Նրա խոսքով՝ արգելքը կտարածվի Ռուսաստանից գազի ցանկացած հոսքի վրա՝ խուսափելու ադրբեջանական գազի անվան տակ դեպի Եվրոպա ռուսական գազի վաճառքի ռիսկից:
«Մենք թույլ չենք տա, որ նրանք լրացուցիչ միլիարդներ վաստակեն մեր արյան հաշվին։ Իսկ աշխարհի ցանկացած երկիր, որը կարող է Ռուսաստանից էժան ինչ-որ բան ստանալ, ի վերջո կախվածության մեջ կհայտնվի Ռուսաստանից, կարևոր չէ՝ դա տեղի կունենա մեկ ամսից, թե մեկ տարուց։ Այդպիսին է նրանց քաղաքականությունը»,- ասել է Զելենսկին: