«Խաղաղության խաչմերուկ»-ի նախագիծը նպատակ ունի զարգացնելու տարածաշրջանի երկրների միջև հաղորդակցությունը՝ հիմնվելով պետական ինքնիշխանության և տարածքային ամբողջականության լիակատար հարգման վրա: Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի 49-րդ հանդիպմանը ելույթում նշել է Արարատ Միրզոյանը: Նախարարը հավելել է, որ Հայաստանը և Թուրքիան արդեն համաձայնել են համատեղ գնահատել Գյումրի-Կարս երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները։
Մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում։