Գյումրիի քաղաքապետարանում հյուրընկալել են ծանրամարտի աշխարհի չեմպիոն Վարազդատ Լալայանին և բրոնզե մեդալակիր Ալեքսանդրա Գրիգորյանին: Գյումրեցի մարզիկները չեն խոսել իրենց նվաճումների մասին, նրանց համառ պայքարի ճամփան ներկայացրել են նրանց մարզիչները: Քաղաքապետարարանում համոզված են, որ նրանց հաղթանակների շնորհիվ է մարզում ավելանում պատանի մարզիկների թիվը և խոստանում են ավելի լավ պայմաններ նրանց համար:
Մանրամասները՝ Քրիստինա Մկրտչյանի ռեպորտաժում։