ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև գործընթացներին: Լրագրողը հարցրել է՝ արդյոք ներկայիս վարչակազմը հիասթափված չէ, որ մինչև Դոնալդ Թրամփի՝ նախագահի պաշտոնը ստանձնելը չի հասցրել ավարտել իր աշխատանքները՝ Հարավային Կովկասում վերջնական կարգավորման ուղղությամբ:
«Մենք փորձում ենք չկենտրոնանալ դրա վրա և պարզապես շարունակում ենք անել մեր գործը։ Այդ հարցը կենսական նշանակություն ունի ներկայիս վարչակազմի և պետքարտուղար Բլինքենի համար»,- ասել է Վեդանտ Պատելը, հավելել՝ ջանքեր կգործադրեն Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ մինչև Ջո Բայդենի պաշտոնավարման վերջին օրը: