Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիին նշանակել է երկրի փոխվարչապետ:
Վրաստանի կառավարությունում այսօրվանից երեք փոխվարչապետ կա՝ առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին, փոխվարչապետներ Վախթանգ Գոմելաուրին և պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին:
Նախօրեին Գոմելաուրին հայտնվել էր բրիտանական և ամերիկյան պատժամիջոցների ցուցակում։