Այս շաբաթ տեղի է ունեցել սեփականության դեմ ուղղված հանցագործություններին առնչվող նոր ձեռնարկի շնորհանդեսը, որը նախատեսված է քննիչների, դատախազների և դատավորների համար։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։
Նախաձեռնությունը կյանքի է կոչվել ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ ՝ իրավունքի բարեփոխումների ծրագրի շրջանակում։
Միջոցառման ընթացքում դեսպան Քվինը կարևորել է ԱՄՆ աջակցությունը տեղական փորձագետներին, որոնք հեղինակել են այս ձեռնարկը։ Միացյալ Նահանգները հպարտ է գործակցել հայաստանյան գործընկերների հետ՝ հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարի կարողությունների մեծացման հարցում։