Թբիլիսիում բողոքի ակցիաները շարունակվում են: Քաղաքացիները հավաքվել են Ռուսթավելու պողոտայում՝ բողոքելու Եվրամիությանը Վրաստանի անդամակցության հարցը մինչև 2028 թվականն օրակարգից հանելու՝ կառավարության որոշման դեմ: Ակցիայի մասնակիցները նաև կոչ են արել ազատել վերջին օրերի ցույցերի ընթացքում ձերբակալված քաղաքացիներին։ Ակցիան խաղաղ է անցել, իրավապահների և ցուցարարների միջև բախումներ չեն եղել:
Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին հայտարարել է, որ Թբիլիսի-Բրյուսել հարաբերություններն աննախադեպ ցածր մակարդակի վրա են: Նա մեղադրել է Վրաստանի կառավարությանը հակաժողովրդավարական քաղաքականության համար, մտահոգություն հայտնել ԶԼՄ-ների ներկայացուցիչների վրա ճնշում գործադրելու կապակցությամբ։
Վաշինգտոնը և Լոնդոնն էլ նոր պատժամիջոցներ են սահմանել վրացի պաշտոնյաների, այդ թվում՝ ներքին գործերի նախարարի նկատմամբ։