Թբիլիսիում բողոքի ակցիաները շարունակվում են: Քաղաքացիները բողոքում են Եվրամիությանը Վրաստանի անդամակցության հարցը մինչև 2028 թվականն օրակարգից հանելու՝ կառավարության որոշման դեմ: Ակցիայի մասնակիցները նաև կոչ են անում ազատել վերջին օրերի ցույցերի ընթացքում ձերբակալված քաղաքացիներին։
Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին հայտարարել է, որ Թբիլիսի-Բրյուսել հարաբերություններն աննախադեպ ցածր մակարդակի վրա են: Նա մեղադրել է Վրաստանի կառավարությանը հակաժողովրդավարական քաղաքականության համար, մտահոգություն հայտնել ԶԼՄ-ների ներկայացուցիչների վրա ճնշում գործադրելու կապակցությամբ։
Վաշինգտոնը և Լոնդոնն էլ պատժամիջոցներ են սահմանել վրացի պաշտոնյաների, այդ թվում՝ ներքին գործերի նախարարի նկատմամբ։
Նոր սահմանափակումների ֆոնին Թբիլիսիում Մեծ Բրիտանիայի դեսպանը կանչվել է Վրաստանի ԱԳՆ:
Մանրամասները՝ տեսանյութում: