ՀՀ նախագահի նստավայրում նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի է ունեցել արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի երդման արարողությունը: «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ Կառավարության անդամի բարձր կոչմանը»,- երդվել է նախարարը:
Կառավարության անդամի բարձր կոչմանը հավատարմության երդում են տվել նաև ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը և ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը: Երդմնակալության հանդիսավոր արարողությունը եզրափակվել է վարչապետի և նախագահի շնորհավորանքի խոսքերով: