ԱՄՆ իշխանությունները Թուրքիայի համար բացառություն են արել՝ թույլատրելով ռուսական գազի դիմաց վճարել պատժամիջոցների տակ գտնվող «Գազպրոմբանկի» դեմ միջոցով: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարին։
Նախարարի խոսքով՝ թուրքական կողմը «մի շարք բանակցություններ» է վարել ԱՄՆ պաշտոնյաների հետ՝ խնդրի լուծման համար։
Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն Բուդապեշտի համար ևս բացառություն է արել «Գազպրոմբանկի» միջոցով ռուսական գազի մատակարարումների դիմաց վճարումների համար։
Հունգարիան և Թուրքիան արդեն տևական ժամանակ է՝ փորձում էին հասնել նման բացառությունների: Bloomberg-ի տվյալով՝ ԵՄ իշխանությունները նույնպես ճնշում են գործադրել Վաշինգտոնի վրա՝ «Գազպրոմբանկի» դեմ պատժամիջոցները մեղմելու համար։
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում: