Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահը ֆեդերացիային պատկանող «Պորշ» մեքենան քառակի ցածր գնով վաճառել է իր որդուն, այնուհետ նույն մեքենան ֆեդերացիայի համար նրանից գնել 12 անգամ թանկ: Հայրապետյանը նաև ավելի քան 152 մլն դրամ է հափշտակել մարզերում մարզադպրոցների կառուցման հատկացումներից:
Մանրամասները՝ Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում: