ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով Քրիստինե Ղալեչյանը վերանշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնում:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Քրիստինե Ղալեչյանին վերանշանակել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնում»,- նշված է որոշման մեջ:
Ղեկավարվելով վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Նարեկ Մանուկյանը վերանշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնում:
«Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Մանուկյանին վերանշանակել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնում»,- ասված է որոշման մեջ:
Նիկոլ Փաշինյանը նաև որոշում է ստորագրել Արմեն Սիմոնյանին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնում վերանշանակելու մասին:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Սիմոնյանին վերանշանակել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնում»,- նշված է որոշման մեջ: