Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 23:01-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Տաշիր քաղաքի Երևանյան խճուղում Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Պ., ծնված 1986 թ․) բախվել է կայանած GAZelle մակնիշի ավտոմեքենային, իսկ վերջինս՝ Mitsubishi մակնիշի ավտոմեքենային։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` Ա․ Պ.-ն տեղափոխվել է բժշկական կենտրոն: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։