Ինքնահռչակ Աբխազիայի խորհրդարանում հրաձգություն է տեղի ունեցել։ Լրատվամիջոցները, հղում անելով հանրապետության ՆԳՆ-ին, գրում են, որ պատգամավորը կրակ է բացել խորհրդարանում և վիրավորել երկու գործընկերների, նրանցից մեկը մահացել է հիվանդանոցում:
Միջադեպը տեղի է ունեցել խորհրդարանի շենքի ներսում՝ հանրապետությունում մայնինգի սահմանափակման վերաբերյալ փակ նիստի ժամանակ։ Նախնական տվյալով՝ կրակել է պատգամավոր Ադգուր Խարազիան և դիմել փախուստի։ Վիրավորում են ստացել պատգամավորներ Կան Կվարչիան և Վախթանգ Գոլանձիան։ Դեպքի վայրում աշխատում են իրավապահները։