«Ադրբեջանի կառավարության կողմից ազատ լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության նկատմամբ ճնշումների վերաբերյալ միջազգային քննադատության պատճառը հենց այդ ճնշումներն են:
Փաստ է, որ 2023 թվականի նոյեմբերից գրեթե երեք տասնյակ լրագրողներ ու բլոգերներ են ձերբակալվել։ Մի՞թե «վախկոտություն» է հարցնել, թե ինչու։ Թե՞ իրական «վախկոտությունը» ադրբեջանական հանրության ուշադրությունն այս փաստից շեղելու փորձն է»,- X-ի իր էջում գրել է ԱՄՆ դեսպանատունը։
Ադրբեջանի պետական լրատվամիջոցների հակաամերիկյան հաղորդումը կցելով միկրոբլոգին՝ ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունը հանրապետության քաղաքացիներին կոչ է արել ճիշտ օգտագործել մեդիագրագիտության շաբաթը՝ փնտրել տեղեկատվության տարբեր աղբյուրներ, կասկածի տակ դնել նարատիվները և զգոն լինել մոլորության մեջ չընկնելու համար:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն պատասխանել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատանը:
«Մի մոռացեք, որ իրական «անարդարություն» այն է, որ այն կառույցները, որոնք Միացյալ Նահանգները ներկայացնում են որպես «հայտնի, ազնիվ և անկողմնակալ», սուտը հրամցնում են որպես ճշմարտություն, իսկ մարդու իրավունքներն օգտագործվում են միայն աշխարհաքաղաքական նպատակներով»,- գրել է նա X-ի էջում: