Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Հունգարիայի միջև տնտեսական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Համաձայնագրով նախատեսվում է դիվերսիֆիկացում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական բոլոր ոլորտներում: Գործադիրը հավանություն է տվել նաև Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառող կոնվենցիայի ստորագրման առաջարկությանը, որով բարենպաստ հարկային միջավայր կստեղծվի օտարերկրյա ներդրումների համար: Այլ որոշումներով՝ կոմունալ ծախսերի մասնակի փոխհատուցում կստանան սահմանամերձ համայնքների բնակիչները:
Նիստի օրակարգը՝ Մուշեղ Իսախանյանի ռեպորտաժում։