Աշխարհի ամենահարուստ մարդու՝ Իլոն Մասկի կարողությունը, վերջին տվյալով, հասել է 464 մլրդ դոլարի, նրան հաջորդող Ջեֆ Բեզոսի ունեցվածքը գրեթե կիսով չափ պակաս է՝ 244 մլրդ: Աշխարհաքաղաքական իրավիճակն ու տնտեսական զարգացումները բերել են միլիարդատերերի գործունեության ոլորտների, կարողությունների և անգամ տեղակայման փոփոխությունների: Շվեյցարական UBS բանկը 10 տարվա կտրվածքով ուսումնասիրություն է անցկացրել, պարզվել է, որ 2020 թվականից ի վեր յուրաքանչյուր 15 միլիարդատերից մեկն արտագաղթել է իր գործունեության երկրից, ընդհանուր տեղափոխած կապիտալը հասել է 400 մլրդ դոլարի:
Մանրամասները՝ Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում։