Բազմաթիվ արտասահմանյան լրատվամիջոցներ, հետևելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ուղիղ կապին, հատուկ ուշադրություն են դարձրել նրա առաջարկին՝ բարձր տեխնոլոգիական «մենամարտ կազմակերպել նրանց համար, ովքեր կասկածում են «Օրեշնիկի» հնարավորություններին»: Ոմանք նրա խոսքերը համարել են պատասխան «արևմտյան թերահավատությանը», մյուսները՝ «կատակ»:
Ռուսաստանի ղեկավարը, մասնավորապես, ասել է, որ ինքը մասնակցել է հրթիռի արտադրության որոշման կայացմանը, և նշել, որ հակառակորդը «Օրեշնիկը» հեշտությամբ խոցելու կամ ոչնչացնելու հնարավորություն չունի։ Այս համատեքստում Պուտինն առաջարկել է հրթիռային «մենամարտ» անցկացնել արևմտյան երկրների հետ՝ ապացուցելու, որ ռուսական նոր «Օրեշնիկ» գերձայնային բալիստիկ հրթիռը կարող է հաղթել ցանկացած հակահրթիռային պաշտպանության համակարգ:
Բրիտանական Sun թերթն ու արաբական Al-Jazeera հեռուստաալիքն այն կարծիքին են, որ Պուտինն իր առաջարկով պատասխանել է «արևմտյան թերահավատությանը «Օրեշնիկի» հնարավորությունների վերաբերյալ։ Ամերիկյան Wall Street Journal թերթը համարել է, որ ՌԴ նախագահը «պարծենում է» և «հրահրում» Արևմուտքին։
Ըստ ամերիկյան NBC News հեռուստաալիքի՝ Պուտինը կատակել է, ասելով, որ կցանկանար Արևմուտքին «բարձր տեխնոլոգիական մենամարտի» հրավիրել՝ համակարգի հնարավորությունները ստուգելու համար:
Բրիտանական Daily Mail թերթն ու Associated Press-ն էլ այն կարծիքին են, որ Ռուսաստանի ղեկավարը մարտահրավերով «ծաղրել է» Ուկրաինայի արևմտյան դաշնակիցներին։