ԵՄ առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ քննարկելու Ուկրաինայում շարունակվող հակամարտությունը, Գազայում տիրող իրավիճակը, Սիրիայում ընթացող զարգացումները: Նախատեսվում է, որ եվրոպացի առաջնորդները կքննարկեն նաև Վրաստանում և Մոլդովայում ստեղծված իրավիճակը։ ԵՄ խորհրդի նիստից առաջ՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը անդրադարձել են Ուկրաինայում շարունակվող պատերազմին՝ ընդգծելով դիվանագիտական մոտեցումներում միասնական աջակցության և զգուշավորության կարևորությունը։
Կայա Կալասն ընդգծել է Ուկրաինային օգնության ավելացման անհրաժեշտությունը: Նա զգուշացրել է, որ հապճեպ գործարքները վնաս կհասցնեն ուկրաինական կողմին։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն էլ կրկնել է, որ Ուկրաինայի վերաբերյալ ոչ մի որոշում չպետք է կայացվի առանց Ուկրաինայի մասնակցության։
Միջազգային իրադարձությունները՝ տեսաշարում: